Վթար Ստամբուլի նորաբաց օդանավակայանում (տեսանյութ)
ВидеоՍտամբուլի նորաբաց 3-րդ օդանավակայանում ինքնաթռի մասնակցությամբ առաջին վթարն է տեղի ունեցել։
Ամերիկյան ուղևորատար Boeing 777-300-ը մինչ արագություն հավաքելը, բախվել է թռիչքուղու էլետրասյուներից մեկին, ինչի հետևանքով կտրուկ թեքվել է և կանգ առել։ Օդանավում գտնվող 274 ուղևորից ոչ մեկ չի տուժել։ Ինքնաթիռը Ստամբուլից մեկնելու էր Անկարա։ Չվերթը անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկվել է և ուղևորները մեկ այլ ինքնաթիռով են մեկնել Անկարա։
Վթարված ինքնաթիռը պատկանում էր «Turkish Airlines» հայտնի ավիաընկերությանը։ Վթարի պահը արձանագրվել է տեսախցիկների կողմից և լայն տարածում գտել համացանցում։
Աղբյուր՝ www.ermenihaber.am