Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլում. Վենգերը` Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ Բաքու չմեկնելուն:
Ֆուտբոլիստի` Բաքու չմելնելու մասին ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր «Արսենալ»-ը:
Հիեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությունը կայանալու է Բաքվում, որտեղ մրցելու են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:
«Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլում և ժամանակակից աշխարհում: Երբ չես կարող խաղալ քաղաքականության պատճառով»,-Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: