Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից
Քաղաքական
ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրում: