Լարիսա Մինասյանը՝ իր դեմ կազմակերպված ակցիայի մասին
ПолитическиеԱյսօր՝ Ազգային ժողովի խորհրդարանական լսումներին մասնակցում է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Արդեն տեղեկացրել էինք, որ Աժ դիմաց ակցիա էր իրականացվում ընդդեմ այդ հիմնադրամի և Լարիսա Մինասյանի։
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպե՞ս է Մինասյանը վերաբերվում այդ ակցիային և հնչող քննադատություններին՝ գործադիր տնօրենը պատասխանեց, որ գնահատում է դա որպես խոսքի ազատության դրսևորում. «Գնահատում եմ որպես հավաքների ազատության և իրավունքի իրականացում։ Քննադատությունը, որը հիմնավոր է, փաստացի է կամ որևէ նպատակ ունի քննադատության և ոչ թե այլ՝ ես գնահատում եմ»,- հարցին ի պատասխան ասաց Մինասյանը։
Դիտարկումը՝ խոսվում է, որ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները կազմակերպվել են հիմնադրամի կողմից, Մինասյանը հերքեց, նշելով, որ լսումները կազմակերպել է Ազգային ժողովը։
Ասպրամ Փարսադանյան