Բոլորին շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով. տարոսը՝ ՍԴ-ին և մյուսներին. Արամ Մանուկյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «Բոլորին շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով: Սա գործնական կոնկրետ քայլ է այն խնդրի շուրջ, որի մասին մենք խոսում ենք, տարոսը՝ սահմանադրականին և մյուսներին, ովքեր այս գործերում թիրախ են: Խնդիրը քաղաքական է, քանի որ այն միտված է իշխանափոխությունը վերջնական փուլի հասցնելու: Եկեք իրար չխաբենք, իշխանափոխությունը դեռևս ավարտուն չէ և երրորդ իշխանությունն այսօր սաբոտաժ է անում: Լկտի սաբոտաժ է, երբ հայտարարում են, որ մարդկանց վախը չափելու համար սեփական մեզը պետք է խմել, սրա դեմը չառնել հանցագործություն է: Քոչարյանի գործը ևս ապացուցեց, որ այդ համակարգը սաբոտաժ է անում»:
Մանրամասները՝ տեսանյութում: