Ես պատրաստ չեմ քանդել մի բան և տեղը ոչինչ չդնել. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
ПолитическиеԱԺ-ում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ասաց.
«Անցումային արդարադատությունը պարզապես տերմին է, դրա տակ հազար ու մի տեսություն և գործիքներ կարող են հանել կամ ներառել, հետո ասել՝ սա անցումային արդարադատության հայկական տարբերակն է: Մենք պետք է այդ տարբերակում այնպիսի գործիքներ կիրառենք, որ ունքը դզելու փոխարեն աչքը չհանենք, որովհետև ես առաջիններից մեկն եմ ինձ համարում դատական համակարգի բարեփոխման ջատագովների շարքում, և ես պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում նպաստել, բայց ես պատրաստ չեմ քանդել մի բան և տեղը ոչինչ չդնել: Պետք է չափազանց ուշադիր լինենք մեր գործողություններում»:
Մանրամասները՝ տեսանյութում: