Լիոնում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին:
Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Պարբերականը նշում է, որ տուժածների թվում 8-ամյա երեխա կա: