«Հրապարակ». Մտահոգվելու առիթ չունե՞ն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։ «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով»։ Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում