«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից: Այս մասին տեղեկացնում էThe Sun-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, լոնդոնյան թիմը ֆուտբոլիստից պատրաստ է հրաժարվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մխթարյանի գործող պայմանագիրը «Արսենալ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2021թ-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: