ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ

Քաղաքական

Դատական համակարգի շուրջ ստեղծված աղմուկի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ: Գնահատական տալով վերջին իրադարձություններին՝ վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչին ու դատական համակարգի վիրահատական միջամտության անհրաժեշտությանը, քաղաքագետը նշեց. «Դատական համակարգերի շուրջ ստեղծված խնդիրը երկու մասի կարելի է բաժանել: Նորություն չէ, որ մեր դատական համակարգը պրոբլեմատիկ է, որը դեռևս խորհրդային ժամանակներից է այս վիճակում՝ վստահություն չկա, կոռումպացված է: Ուղղակի իշխանություններից իշխանություն այդ խրոնիկական պրոբլեմները խորացել են և բարեփոխումներ իրականացնելը քաղաքական անհրաժեշտություն է դարձել: Այլ հարց է, թե ինչ գործիքակազմով և ինչ ճանապարհով կհասնեն դրան: Դատարանները բլոկադայի ենթարկելու կոչը խոցելի  դարձրեց հենց վարչապետին, որովհետև մի կողմից ռիսկային էր՝ կարձագանքեն կոչին բավարար թվով մարդիկ, չնայած նրան, որ այս իշխանության հաղթաթուղթը հենց լայն զանգվածային աջակցությունն է: Երկրորդ՝ իրավական տեսակետից էր խոցելի. իշխանությունը խոցելի է դարձնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ վարչապետն, օգտագործելով ժողովրդավարության թեզը, թուլացնում է իր դիրքերը: 

Նրա խոսքով՝ գործ ունենք նոր բառապաշարի հետ՝ վեթինգ, անցումային արդարադատություն, բայց դրանք օգտագործողների 95%-ը պատկեացում չունի՝ ինչ է դա: 

Անդրադառնալով դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ֆոնին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին` Հակոբյանը նշեց, որ դրա մեջ կա նաև քաղաքական ենթատեքստ. «Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստից ելնելով և մինչ դա էլ տեսնում էինք ինչ-որ նիստեր էր անցկացնում և կարելի էր ենթադել, որ նա դատական համակարգի բարեփոխումների կոնցեպտի հետ համաձայն չի եղել, հետևաբար հրաժարական տվեց: Երկար տարիներ հետևելով նրա գործունեությանը նկատենք, որ նա աչքի չի ընկել սկզբունքային որոշումներով և մշտապես կոմպրոմիսային և կոմֆորմիստական դիրքերից էր հանդես գալիս: Նա իր տեսակով կռվող մարդ չէր և սահուն կերպով տեղավորվում էր տվյալ ժամանակվա իշխանության պահանջների մեջ, ցանկացած որոշում վավերացնում էր, այդ թվում կասկածելի ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ ենթարկվում էր օրվա իշխանությանը: Եթե հիմա էլ իրեն լավ առաջարկ անեին, չեմ կարծում, թե հրաժարվեր, ուղղակի այսօրվա իշխանությունը Գագիկ Հարությունյանի կարիքը չունի, ինչն ուղղակիորեն հասկացրել են և նրան այլ ելք չէր մնում, քան հրաժարականը»,- ասաց նա:

Հարցին՝ խոսվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նման սցենար տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ վերջինս իր իսկ գրած սահմանադրությամբ ապահովագրել է իրեն, քաղաքագետը պատասխանեց. «Դա պետք է լինի իր սեփական կամքը, քանի որ իրավական այլ մեխանիզմ գոյություն չունի: Սակայն նա մի քանի անգամ հայտարարել է, որ նման ցանկություն չունի և գոնե վերջին օրերին նման կամք չի դրսևորել, ընդհակառակը՝ մշտապես ասել է, որ նման մտադրություն չունի և խնդիր էլ չունի իշխանության հետ: Ես չեմ կարծում, որ սա ամենաառաջնային հարցն է:

Կարծում եմ՝ բարեփոխումների և վեթինգի կարիք ունի ընդհանուր իրավական համակարգը, խնդիրը միայն դատավորները չեն, խնդիրը համակարգային է»,- նշեց Հակոբյանը: 

Քաղաքագետը տարօրինակ է համարում անցումային արդարադատության առաջխաղացման հարցում  ակտիվություն դրսևորող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների, հիմնադրամների գործունեությունը. «Նրանք ավելի ակտիվ էին երեկ ԱԺ-ի լսումների ժամանակ, քան Հայաստանից սնուցում ունեցող կազմակերպությունները: Ինձ հետաքրքրում է՝ ո՞րն է նրանց շահագրգռվածությունը: Այս ամենը կարող է սրել ներհայաստանյան իրավիճակը»,- նշեց նա: 

Դատարանները արգելափակելու հայտարարությունը վարչապետը հնչեցրեց  Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո սկսված ակցիաներից հետո: Չե՞ք կարծում, որ վարչապետը այս կերպ փորձեց կանխել այդ ակցիաները՝ դիտարկմանն ի պատասխան Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև այդ ակցիաները այնքան էլ մեծաքանակ չէին և պարզապես ակցիաների թիրախները փոխվեցին՝ Ռոբերտ Քոչարյանից տեղափոխվեց դատական բարեփոխումների թեմային: Հիմա ավելի գլոբալ խնդիրներն են առաջնային դարձել, այլ ոչ թե լոկալ՝ մեկ մարդու խնդիրը»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված