Կանգ առե՛ք. անծանոթների հետ գինովցած վիճակում համբույրները վտանգավոր են
SocietyԵրեկո, գինով լի գավաթներ, զգայական մթնոլորտ, մոտ շնչառություն: Կանգ առե՛ք: Life-ը պարզել է, թե ինչպիսիք են անծանոթների և անծանոթուհիների հետ գինովցած վիճակում պատահական շփումների հետևանքները:
Քլամիդիա տոնզիլիտ
Քլամիդիայով հնարավոր է վարակվել նաև բերանի միջոցով, քանի որ այն օրգանիզմի ամենաախտոտված մասերից մեկն է:
«Օրգանիզմում ցրված բոլոր մանրէները կենտրոնացած են բերանի խոռոչում և ժամանակավորապես գտնվում են հանգստի վիճակում: Եթե օրգանիզմը թուլացած է, ապա վարակի առումով կարևոր չէ, թե հարբած եք, թե ոչ: Ալկոհոլը ոչինչ չի ախտահանում», - զգուշացնում է մասնավոր կլինիկայի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Օսիպովը:
Սիֆիլիս
Ինկուբացիոն շրջանը տևում է մեկ ամիս, այսինքն, անմիջապես հնարավոր չէ հասկանալ, որ վարակվել եք:
Առաջին ախտանիշը բերանի խոռոչում փոքրիկ խոցերն են: Այնուհետև սկսում են աճել ծնոտատակի լիմֆատիկ հանգույցները: Սիֆիլսը ախտահարում է նյարդային համակարգը, ոսկրերը, ներքին օրգանները և ուղեղը: Սիֆիլիսի հիմնական հետևանքներն են՝ կաթվածահարությունը, դեմենցիան, թմրությունը:
Հերպես
Եթե դուք նկատում եք խոնավ փոսիկ ձեր գործընկերոջ դեմքին՝ մի համբուրվեք նրա հետ ոչ մի դեպքում:
Հերպեսի վիրուսը քնած վիճակում է գտնվում գրեթե յուրաքանչյուր մարդու օրգանիզմում: Բայց եթե նա հարձակվի՝ զգուշացեք: Վիրուսը ախտահարում է իմունային համակարգը` դա հարված է ընդհանուր առողջությանը:
Ստաֆիլոկոկ և ստրեպտոկոկ
Այս հիվանդություններին հակված են աֆրիկյան երկրներից եկվորները:
Եթե դուք խմել և համբուրվելու ուժգին ցանկություն ունեք՝ դոկտոր Օսիպովը խորհուրդ է տալիս ընտրել սկանդինավյան զուգընկերոջ` նրանք պատմականորեն ձևավորված ուժեղ իմունիտետ ունեն: Այնուամենայնիվ, պետք է հիշել՝ համբուրվելիս տեղի է ունենում սեփական միկրոֆլորայի բախում օտարածինի հետ: Օրգանիզմի համար դա միշտ սթրես է:
Փորձագետները համարում են, որ գինովցած համբուրվելու վառ տպավորությունները կարող են նույնիսկ հանգեցնել ալկոհոլային կախվածության: