Ֆասթֆուդը՝ ընկճախտի պատճառ
Science and cultureԻսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ֆասթֆուդի անառողջ սնունդը (համբուրգերներ, հոթ-դոգ, պիցցա) վնասում է ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև մտավոր առողջությանը, քանի որ այն նպաստում է ընկճախտի՝ դեպրեսիայի առաջացմանը,-գրում է Daily Mail-ը:
Պարզվել է, որ անառողջ սնունդ օգտագործողների 51%-ի մոտ ընկճախտի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր քիչ քանակությամբ կամ ընդհանրապես չեն օգտագործում այդպիսի սնունդ: Շեշտվում է նաև, որ անառողջ սնունդ օգտագործողները ավելի շատ հակված են միայնակ լինելուն և ընդհանուր առմամբ ավելի պասիվ են:
Հետազոտությանը մասնակցել է մոտ 9 հազ. մարդ, որոնք երբևէ դեպրեսիայի մեջ չեն ընկել և հակադեպրեսանտներ չեն օգտագործել:
Հետազոտությունը տևել է 6 ամիս, և այդ ընթացքում մասնակիցներից 493-ի մոտ ընկճախտ է սկսվել, իսկ ոմանք էլ հակդեպրեսանտներ են սկսել օգտագործել: