Համալրում` «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում
Sport«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը համալրվել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Աբրահամ Խաշմանյանի շտաբում ընդգրկվել է փորձառու մարզիչ Ալբերտ Սաֆարյանը, ով նախկինում աշխատել է «Բանանց»-ում, «Միկա»-ում, «Գանձասար»-ում և «Արարատ»-ում:
57-ամյա մասնագետը 2000 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի սպորտային գիտությունների ֆակուլտետը, ունի ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր: