Ֆիլիպիններում շուրջ 60 մարդ է տուժել ավտոբուսի վթարից. կան զոհեր
ԱշխարհԱռնվազն երկու մարդ է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում:
Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ Կեսոնի նահանգում: Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով բախում է տեղի ունեցել ավտոբուսի հետ:
Երկու փոխադրամիջոցների վարորդները տեղում մահացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: