Ռոնալդուի անհաջող ցուցանիշը վերջին 13 տարում
Սպորտ«Յուվենտուս-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի ավարտված առաջնությունում դարձել է 21 գոլի հեղինակ:
Պորտուգալացին A սերիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ռոնալդուն վերջին 13 տարում առաջին անգամ չի հայտնվել այն երկրի առաջնության լավագույն ռմբարկուների եռյակում, որտեղ հանդես է գալիս. այս մասին գրում է Gracenote-ը:
Մինչ այս պորտուգալացին լավագույն ռմբարկուների ցանկում չէր ընդգրկվել 2005/2006թ-ի մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել էր 9 գոլի հեղինակ:
Իտալիայի առաջնության 2018/19 մրցաշրջանի ռմբարկուների լավագույն եռյակում են «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կուալյարելան (26 գոլ), Դուվան Սապատան («Ատալանտա», 23 գոլ) և «Միլանի» խաղացող Կշիշտոֆ Պիոնտեկը (22 գոլ):