Գողություն՝ Մերձավանի տներից մեկից. Պարզվել է, որ հեղինակը 16-ամյա պատանի է
ՀասարակությունՄայիսի 25-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել մի կին եւ հայտնել, որ գիշերը իր տնից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 23-ին, ժամը 22.00-ից մայիսի 25-ի ժամը 05.30-ն ընկած ժամանակահատվածում, դեռեւս չպարզված հանգամանքներում մուտք են գործել Մերձավան գյուղի մի տուն եւ գողացել 200 դոլար, 20.000 դրամ եւ 1.000 ռուբլի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 09.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Մերձավան գյուղից բերման են ենթարկել 16-ամյա մի պատանու, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: