Ռուսաստանցի սահմանապահները նշել են մասնագիտական տոնը
SocietyՌուսաստանում նշվող Սահմանապահի օրվա նախօրեին՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացել է հանդիսավոր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է ուղղել ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը պատշաճ կատարելու համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձևավորման 101-րդ տարեդարձի առթիվ: