Սերենա Ուիլյամսը hաջորդ փուլում է
Սպորտ«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան:
Առաջին շրջանում թենիսիստուհին ուժերը չափել է Ռուսաստանը ներկայացնող Վիտալիա Դյաչենկոյի հետ և հաղթել 6:2, 1:6, 0:6 հաշվով: Պայքարը տևել է 1 ժամ 32 րոպե:
Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Կուրումի Նարա-Դալիլա Յակուպովիչ զույգի հաղթողը: