ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Աննա Հակոբյանին են ներկայացվել արևմտահայ կանանց մասին ուսումնասիրության արդյունքները

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ին հյուրընկալել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնի (MIT) պրոֆեսոր Լեռնա  Էքմեքչիօղլուին, Քլարք համալսարանի ցեղասպանությունների և հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Մելիսա Բիլալին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։ Հանդիպմանը Լեռնա Էքմեքչիօղլուն և Մելիսա Բիլալը ներկայացրել են հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ: Ուսումնասիրվել է 1860-1960-ական թվականների ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանում ակտիվ գործունեության ծավալած 12 հայ կանանց՝ Սրբուհի Տյուսաբի, Ելփիս Կեսարացյանի, Զաբել Ասատուրի (Սիբիլ), Ելփիմե Ավետիսյանի (Անայիս), Զարուհի Գալեմքերյանի, Արշակուհի Թեոդիկի, Մարի Պեյլերյանի, Զաբել Եսայանի, Զարուհի Պահրիի, Հայկանուշ Մառքիի, Վարդուհի Քալանթար Նալբանդյանի, Սիրան Սեզայի կյանքն ու գործունեությունը։ «Ցավոք հայ ժողովուրդը շատ քիչ բան գիտե այս կանանց մասին, մինչդեռ նրանք իրենց ժամանակին հսկայական գործունեություն են ծավալել, բավական մեծ ազգանվեր աշխատանք տարել և պետք է նրանց ճանաչել, նրանց գնահատել ու նրանց օրինակով վարակվել»,- ասել է Լեռնա Էքմեքչիօղլուն։ Հուրիկ Ադդարյանն էլ նշել է, որ ուսումնասիրության վրա աշխատել են բավական երկար ժամանակ և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կազմակերպվել են գիտաժողով և ներկայացրել արևմտահայ կանանց դերակատարումը հայ ազգի վերածննդի հարցում։ «Սակայն այդ ժամանակ երազել անգամ չէինք կարող, որ մի քանի տարի անց մեր ուսումնասիրությամբ կհետաքրքրվի երկրի վարչապետի տիկինն ու մեզ կաջակցի»։

«Շատ ոգևորիչ են այս ուսումնասիրության արդյունքները։ Դրանք ինձ ոչ միայն ուժ են տալիս, այլև կարծես ամուր թիկունք լինեն և ոգևորեն ինձ իմ գործունեության ընթացքում»,-ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով արևմտահայ կանանց գործունեությունը լայն շրջանակներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։

Աննա Առաքելյանն էլ նշել է, որ Արևելյան Հայաստանում նույնպես կան տասնյակ կանայք, ովքեր հսկայական աշխատանք են կատարել և նրանց կյանքն ու գործունեությունը նույնպես պետք է ուսումնասիրվի և ներկայացվի հանրությանը։

Արևմտահայ կանանց մասին ուսումնասիրություններն արդեն հրատարակվել են անգլերեն և թուրքերն լեզուներով, շուտով նյութերը հասանելի կլինեն նաև համացանցում։ Սակայն ուսումնասիրություն իրականացրած խմբի անդամները ձեռք բերածով սահմանափակվել չեն ցանկանում։ Նրանք առաջարկում են հայոց գրականության և Հայ ժողովրդի պատմության դասագրքերում կատարել փոփոխություններ և կանանց մասին ուսումնասիրությունները ներառել այնտեղ։ Աննա Հակոբյանի առաջարկությամբ նախաձեռնող խմբի անդամները հենց հանդիպման ժամանակ իրենց ծրագրերը ներկայացրել են Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։ Վերջինս շեշտել է, որ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, քանի որ ներկա դրությամբ ընթանում են կրթական և առարկայական չափանիշների փոփոխում։ «Այժմ պետք է հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է այս ուսումնասիրության արդյունքները հասանելի դարձնենք մեր դասագրքերում»,- ասել է Լուսինե Առաքելյանը։ Կողմերը պայմանավորվել են նեղ մասնագիտական հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու հետագա համագործակցության ուղիները։

Ապրիլ ամսին Բոստոն այցի ընթացքում Աննա Հակոբյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոնում հանդիպել էր Լեռնա Էքմեքչիօղլուն և Աննա Ալեքսանյանին։ Վերջիններս վարչապետի տիկնոջը ներկայացրել էին ուսումնասիրության արդյունքները՝ խնդրելով աջակցություն Հայաստանում այն դասագրքերում ներառելու հարցում։

Մելիսա Բիլալն էլ շեշտել է, որ ծանոթանալով Աննա Հակոբյանի գործունեությանը բավական շատ ընդհանրություններ է տեսել Մարի Պեյլերյանի հետ, ով նույնպես բազմաթիվ հոդվածներ է հրապարակել պատերազմի և խաղաղության թեմայով, ինչպես նաև նախորդ դարի սկզբին հանդես եկել «Կինը հանուն խաղաղության» շարժումով։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված