Բաքվում ոստիկանները կանգնեցրել են Մխիթարյանի խաղաշապիկներով երկրպագուներին
SocietyՀենրիխ Մխիթարյանի երկրպագուները Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզաշապիկով և հայտնվել ոստիկանների ուշադրության կենտրոնում: Նրանք դիմել են այդ քայլին՝ Մխիթարյանին իրենց աջակցությունը հայտնելու համար: SNTV-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են երկրպագուներին և զեկուցում այդ մասին ինչ-որ մեկին, որից հետո միայն հեռանում:
Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 29-ին, Բաքվում Եվրոպա լիգայի գավաթը վիճարկելու են «Արսենալն» ու «Չելսին»: