«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն այսօր կպայքարեն Եվրոպայի լիգայի գավաթի համար
ՍպորտԱյսօր տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Գավաթի համար կմրցեն Անգլիան ներկայացնող երկու թիմեր` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
«Արսենալ»-ի հաղթանակը գնահատվում է 3.10 գործակցով, «Չելսի»-ի հաղթանակի հավանականությունն ունի 2.30 գործակիցը, ոչ-ոքին` 3.40:
Հանդիպումը կայանալու է Բաքվում, մեկնարկը` 23:00-ին:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով, չի մասնակցի հանդիպմանը: