Նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի վեթինգի և դատարանների առջև իրականացված ակցիաների մասին․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Նախագահը առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Թեկնածուին ներկայացնելուց հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետևյալ հարցն ուղղեց Տարասյանին․«Քանի որ քննարկում ենք Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը, ես էսպիսի մի հարց տամ, որը վերաբերվում է դատական համակարգին, բայց ունի փոքր-ինչ այլ ուղղություն։ Հանրապետության նախագահի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, վերջը նա ի՞նչ դիրքորոշում ունի, անհրաժե՞շտ էր վեթինգի այն ճանապարհով ընթանալ, որը սկիզբ դրեց վարչապետը և ակցիայի վերաբերյալ, որն իրականացվեց դատարանների առջև»։
Մանրամասները՝ տեսանյութում։