Եթե Մխիթարյանն այդքան վախեցել է, թող պամպերս գնի իր համար. Անդրեյ Կանչելսկիս
ՍպորտՄանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը, Rusfootball.info-ին տված հարցազրույցում կոպիտ կերպով է արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։
Եթե Մխիթարյանն այդքան վախեցել է, թող իր համար «պամպերս» գնի: Ես «Արսենալի» ղեկավարության փոխարեն կտուգանեի Մխիթարյանին ոչ մարզական և ոչ պրոֆեսիոնալ արարքի համար: Եթե Արսենալը պարտվի Եվրոպա լիգայում՝ մեղավորը Մխիթարյանն է։ Քանի որ նա չի գնացել թիմին օգնելու»,- ասել է նախկին ֆուտբոլիստը։