Առա՛ջ, զինագործներ, ամբողջ սրտով ձեզ հետ եմ. Մխիթարյանը` թիմակիցներին (լուսանկար)
Սպորտ«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի «Չելսի»-«Արսենալ» եզրափակչի մեկնարկից առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Առաջ, «զինագործնե՛ր», եկեք նվաճենք այս տիտղոսը մեր ակումբի և մեր երկրպագուների, մեր սիրելիների համար: Ամբողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի «Չելսի»-«Արսենալ» դիմակայությունը մեկնարկել է. ընթանում է առաջին խաղակեսը: