00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աննա Հակոբյանը մեկնում է ՅարոսլավլԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ Արցախում թեժ ընտրություններ են սպասվում. ՀՅԴ-ն հնարավոր է առանձին թեկնածու ունենաՄեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին Ե՞րբ Փաշինյանը կզոհաբերի Արթուր Դավթյանին«Քաղաքացիական պայմանագիրը» նիստ է հրավիրել Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան՝ «Սեր» Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

«168 ժամ». Ինչ է արձանագրել «Օքսֆորդ Անալիտիկսը»

«168 ժամ» թերթը գրում է.

«Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ եւ, այսպես կոչված, VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին եւ ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաեւ քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, եւ որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։ Մեթոդաբանական առումով այս վարկանիշը բաղկացած է 4 հիմնական մակարդակներից՝ AR, որն իր բովանդակությամբ հանդիսանում է ցածր ռիսկային վարկանիշ, եւ այս վարկանիշը շնորհվում է այն երկրներին, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է ցածր։ Վերջին հրապարակման արդյունքներով՝ այս վարկանիշին են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ Եվրոպական միության անդամ մի շարք երկրներ։ BR կամ միջին ռիսկայնության վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնհատվում է միջին, իսկ դրա ազդեցությամբ պայմանավորված հնարավոր կորուստները գնահատվում են ցածր։ Այս վարկանիշին են արժանացել Ռուսաստանը, Չինաստանը, Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն։ CR կամ բարձր ռիսկային վարկանիշ ստացած պետություններում քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է բարձր, այդ երկրները ստանում են ոչ ներդրումային կարգավիճակ, եւ այստեղ քաղաքական ռիսկերով պայմանավորված կորուստները գնահատվում են բարձր։ Այս վարկանիշին են արժանացել Հայաստանը, Սիրիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Աֆրիկյան մի շարք երկրներ, Ուկրաինան եւ այլն։ Եվ վերջին՝ F վարկանիշային խմբում հանգրվանում են այն երկրները, որոնց քաղաքական ռիսկը գնահատվում է՝ որպես անկառավարելի։ Սա ռիսկայնության առավել բարձր մակարդակն է եւ լի է անկանխատեսելիությամբ, հետեւաբար՝ այս խմբի երկրների համար ազդեցության որեւէ գնահատում հնարավոր չէ իրականացնել։ Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։

Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին եւ այլ ներդրողներին եւ դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ եւ ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։ Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետեւանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետեւից անձամբ գնալու եւ իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» եւ նման կարգի հայտարարությունների եւ գործողողությունների։ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, «մասկի շոուները» եւ տարբեր բիզնես ընկերություններում «ռեկետ» հիշեցնող դրսեւորումները, դատարանները շրջափակելու նրա հակասահմանադրական կոչը եւ նմանատիպ այլ հայտարարություններն ու գործողությունները միայն բավարար էին, որպեսզի Հայաստանում որեւէ ներդրում չլինի, եւ երկիրը քաղաքական ռիսկի վարկանիշով հայտնվի բարձր ռիսկային գոտում։ Նույնիսկ հայաստանյան ներդրողներն են այսօր խուսափում որեւէ գործ նախաձեռնել, որովհետեւ երկիրն ապրում է անկանխատեսելի ռեժիմում՝ ասես հրաբուխի վրա, եւ չգիտեն՝ որ պահին երկրի վարչապետն ինչպիսի տրամադրություն կունենա եւ ինչ հրահանգ կիջեցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
18 Սեպ
Երևանում օտարերկրացիները խանութից 120.000 դրամ էին հափշտակել ու բռնվել (տեսանյութ) Աննա Հակոբյանը մեկնում է ՅարոսլավլԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել (տեսանյութ) Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ. Զարուհի Նախշքարյանը` Փաշինյանի խոսքերի վերաբերյալՍամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Յոժը հիմա էլ ոստիկանապետի պաշտոնն է ուզում (տեսանյութ) Արցախում թեժ ընտրություններ են սպասվում. ՀՅԴ-ն հնարավոր է առանձին թեկնածու ունենաՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստի ավարտից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ) Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան Դատական համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ. ԲԴԽ նախագահՆուբարաշենի բակերից ու փողոցներից գողացել են «Սանիթեք» ընկերությանը պատկանող 30 աղբամանՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունց Իսրայելում Հայաստանի դեսպանություն կբացվի Ռոբերտ Օղլաղչյանի ասուլիսը. ուղիղՄեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին Ե՞րբ Փաշինյանը կզոհաբերի Արթուր ԴավթյանինԿիևում տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը (տեսանյութ)ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին Ընթանում է ՔՊ վարչության նիստը. Լիլիթ Մակունցն անդրադարձավ քննարկվող հարցերի օրակարգին Փաշինյանն ու ՔՊ վերնախավը չեն մեկնաբանում Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկությունները Կձեւավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ Անուղղելին կրկին բռնվեց. 49-ամյա տղամարդը փորձել է գողանալ իր հոր բջջայինը Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանովը` Նիկոլ Փաշինյանին ԲԴԽ անդամները հանդիպում են Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ (տեսանյութ) Քաղաքապետարանի նոր աղբամաններն ընկել են մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Աշոտյան «Քաղաքացիական պայմանագիրը» նիստ է հրավիրել Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը Ներկայացվել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ ԿարապետյանՊատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան՝ «Սեր» Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Դարչինյանը և Հովհաննիսյանը դուրս մնացին ԱԱ-ի մեդալների համար պայքարիցՀովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալԱնկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Թրամփի դուստրը հանրության մեջ հայտնվել է ազդրը մերկացնող զգեստով Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետը ու ևս 2 անձ․ ԱԱԾ Ֆուտբոլի խաղ լինի, կհարցնեմ` ինչ նկատի ուներ Վանեցյանը սպայի արժանապատվություն ասելով (տեսանյութ) Յուրի Ջորկաեֆը գլխավորեց ՖԻՖԱ-ի հիմնադրամըԻնչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը... Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Վարչապետն ԱՄՆ կմեկնի 31 հոգանոց պատվիրակությամբՌումինիայի Սենատն ընդունեց հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ
Ամենադիտված
Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ. politik.am 5 սեքս-դիրքեր այն կանանց համար, ովքեր հոգնել են լինել տղամարդու ներքևում (լուսանկարներ) Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա. Armlur.am Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.amՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)Վարորդը քնել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող Tesla-ի ղեկին (տեսանյութ)Երևանի երկնքում նկատվել են «տարօրինակ» լույսեր (տեսանյութ) «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվելՆոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է. կարծիք
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)