«Պատիվ ունեմ» ծրագիրը ցանկանում ենք ձևափոխել և ավելի գրավիչ դարձնել․ Գաբրիել Բալայան (տեսանյութ)
PoliticalԱժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցողը պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն է։
Նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարաբերություններ, մասնավորապես, նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները, վերականգնվում են նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը։
Հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց․ «Որոշ թվեր կան, որ այս օրենքի նախագծում փոխվել են, ինչո՞վ են պայմանավորված, հիմնավորումը ո՞րն է»։ Հարցին ի պատասխան՝ Բալայանն ասաց. «Մենք «Պատիվ ունեմ» ծրագիրը ցանկանում ենք ձևափոխել և ավելի գրավիչ դարձնել, բայց շատ ավելի խստացնելու ենք պայմանները»։
Մանրամասները՝ տեսանյութում։