Սպալետին հեռացավ «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչի կատարած աշխատանքի համար:
Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում «Ինտեր»-ը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Սպալետին «Ինտեր»-ը գլխավորում էր 2017թ.-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Անտոնիո Կոնտեն: