ԱԺ-ում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը
ПолитическиеՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է 16:00-ին:
«Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 16:00-17:00-ն»,-ասաց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով, Սեդա Շահինյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով, Կամո Սարգսյանի թեկնածությունը՝ 1 տարի ժամկետով և Սերգեյ Ավինյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով: