Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի․ Համազասպ Դանիելյան (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ԱԺ իր ելույթում անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ արված՝ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին:
Համազասպ Դանիելյանը հայտնեց, որ եղել է երկու թեկնածու, երկուսն էլ առաջադրվել են Հոգաբարձուների խորհրդի այն անդամների կողմից, ովքեր ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
«Քվեարկության ընթացքում մեկը հավաքել է 23 ձայն, բարձր ստանդարտներից է խոսում պարոն Մարուքյանը, էդպես էլ չասեց՝ որևէ մեկի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին: Պարոն Մարուքյանը մեղադրել է երեկ իմքայլականներին` ՍԴ անդամի ընտրության հետ կապված, որ Չաք Նորիս է գրվել քվեարկության ժամանակ: Դուք գիտե՞ք, որ փակ քվեարկություն է, երաշխիք ունե՞ք, որ իմքայլական է արել, կամ ձեզանից մեկը չի արել, որ շոու սարքի»,- հարց բարձրացրեց Դանիելյանը:
Իր խոսքը վերջում Համազասպ Դանիելյանն ասաց․ «Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա»։