00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Փաշինյան «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում են Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 և 11-րդ փողոցների գազամատակարարումը Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել էՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնԱմուլսարի հարցի վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ ՓաշինյանԵրևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում․ Սամվել Ֆարմանյան Աֆղանստանում առնվազն 66 մարդ Է տուժել պայթյունների հետևանքով

Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին. ԱԳՆ խոսնակ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին. Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները:  

Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Աննա Նաղդալյան Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին։ Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են։ Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին։

Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով:

Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է։

Նման կեղծ լուրեր տարածելով Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի` Հայաստանի ու Արցախի վրա։

Այն ցույց է տալիս, թե որքանով է Բաքուն պատրաստ արձագանքել հիմնահարցի հանգուցալուծման միջնորդական ջանքերին, որքանով է պատրաստ շարունակել ու առաջ մղել բանակցությունները։

Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ։

 Հարց Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ԱԳՆ կողմից նշվեց այնտեղ ապրող հայերի, Ադրբեջանի՝ հանդուրժողականության երկիր լինելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին:

Աննա Նաղդալյան Հետաքրքիր է, որ իր տարածքում բնակվող հայերի մասին նշում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արգելվում է ոչ միայն հայերի, այլ նույնիսկ նրանց ազգանունների գոյությունը տարբեր ազգերի ֆուտբոլասերների շապիկների վրա:

Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության, որի գագաթնակետը եղավ Սաֆարովի հերոսացումը և Արցախի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիան, որն ուղեկցվում էր զազրելի վայրագություններով:

Ինչ վերաբերում է Հայաստանի «ներքին քաղաքական խնդիրներին», մենք ժամանակ չենք վատնում բացատրելու ժողովրդավարական հասարակության գործունեության տարրական կանոնները:

Լրահոս
19 Օգոս
Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի ՍամսոնյանԴավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կառավարությունը ոչ մի կոռուպցիոն կաշկանդող կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված քրեական գործի հարուցման պատճառն է եղել. Ալեն Սիմոնյան Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա. պարզաբանում«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում են Թող Հայաստանի քաղաքացին որոշի՝ ուզում է ապրել դիկտատուրայում, թե ոչ. Մենուա ՀարությունյանԾեծկռտուք` Երևանի կենտրոնում. գիշերային ակումբի 3 աշխատակից բերման է ենթարկել. կան վիրավորներ Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 և 11-րդ փողոցների գազամատակարարումը Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել էՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնԱմուլսարի հարցի վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ ՓաշինյանԵրևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում․ Սամվել Ֆարմանյան Աֆղանստանում առնվազն 66 մարդ Է տուժել պայթյունների հետևանքով ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք չունի. ակտիվիստՈ՞ւր մնացին «կրկնապատկված» բացահայտումներըՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին Հանքի շահագործումը կախված է լինելու միայն ժողովրդի դիրքորոշումից․ Նաիրա Զոհրաբյան2 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկ»-ից «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ Դուք կեղծ ընդդիմություն եք․ ակտիվիստը՝ Անի ՍամսոնյանինՄեդվեդևը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի 5-րդ ռակետ Նախկին վատով չի կարելի արդարացնել ներկա վատը․ Արա ԶոհրաբյանՎիճակագրական կոմիտեն պարզաբանում է՝ ինչու են գործազրկության տարբեր ցուցանիշներ հրապարակվում Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն «Բավարիա»-ն ներկայացրեց Կոուտինյոյին (տեսանյութ, լուսանկար)Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպումներ է ունեցել Գյումրու դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի վերանորոգված ու առաջնախաղով Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան (տեսանյութ) Նոտր Դամի տաճարում վերսկսվել են նորոգման աշխատանքները. FranceinfoԼարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. ակցիայի մասնակիցները փորձում են փակել պողոտան. ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. խոսնակԻսրայելի վարչապետի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացըՄանրամասներ՝ Ամուլսարի շահագործման հարցով նախագահականում ընթացող հանդիպումից Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը Արցախում մեկնարկել է 2019թ. բանակային ուստարվա երկրորդ կիսամյակը. ՊԲ հրամանատարը այցելել է զորամաս Դիրքերում սննդի որակը կլավանա. Արծրուն Հովհաննիսյան Երկրաբանն անհրաժեշտ է համարում Ամուլսարի հանքի շահագործումը Ինչ բարձունք է գրավել հայկական զինուժը․ նոր մանրամասներԱմուլսարի շահագործման դեմ երթ՝ Ջերմուկից դեպի Երևան (տեսանյութեր, թարմացված) «Այն, ինչ լսեցի Փաշինյանից, ռացիոնալ չէր»․ ակտիվիստը Փաշինյանի հետ հանդիպմանը լքել է սրահը Ավելի քան ութ հազար մարդ է տարհանվել Կանարյան կղզիներում մոլեգնող բնական հրդեհների պատճառով Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել (տեսանյութ)Քադիրովը պատմել է, թե ամենից շատ ինչից է վախենում ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻ՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՄերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)