Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխգործակցության ընթացքում
ИностранныйՀայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխգործակցության ընթացքում: Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նշված նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացման, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։
Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ:
Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը։