Այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. Վահրամ Պողոսյան
Blogosphere«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան - Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում: Ուստի, հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները: