Հենրիխ Մխիթարյանը վստահ է՝ Մ-19 տարեկանների հավաքականը պատվով հանդես կգա Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին պատվով հանդես կգա: Այս մասին Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ասել է մայիսի 31-ին, անդրադառնալով նրան, որ վիճակահանության արդյունքում մեր հավաքականին ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:
«Մենք ներկայացնում ենք Հայաստանը ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելն ու Հայաստանի հավաքականում խաղալը: Ինձ թվում է, որ շատ լավ միջոցառում է լինելու, և մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան»,- նշել է ազգային հավաքականի ավագը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը.
A.Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա
B.Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա:
Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին: