Այս նախագծով մենք ավելի շատ վնաս ենք տալու ինքներս մեզ․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ն այսօր՝ հունիսի 3-ին, քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով կարկուտի, երաշտի, ցրտահարության և այլ աղետների դեպքում մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն։
Հարցի առնչությամբ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Այս նախագիծը, չնայած իր բարի նպատակներին, իր առջև դրված խնդիրները չի լուծում։ Ժողովրդին բոլորն էլ ուզում են օգնել, բայց խնդիրն այն է, որ այս նախագծով մենք ավելի շատ վնաս ենք տալու ինքներս մեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում։