Նիկոլը ժողովրդի անունից քանդում ա էդ նույն ժողովրդի անվտանգության միակ օջախը․ Մենուա Հարությունյան
BlogosphereՄենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ընդդիմադիր Նիկոլը Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրությունն իր հագով կարելու մեջ, իսկ վարչապետ Նիկոլը ոչ թե Սահմանադրությունն է հարմարեցնում իրեն, այլ՝ ինքն իրեն դրել է Սահմանադրականի տեղը, Հայաստանի Մայր օրենքը ինքը՝ Նիկոլն ա...
Ցավոք մեր հասարակության մեջ շատ են քաղաքականապես տգետ ու իրավագիտակցություն չունեցող մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ Նիկոլը ժողովրդի անունից քանդում ա էդ նույն ժողովրդի անվտանգության միակ օջախը՝ Հսյաստանի Հանրապետությունը, բայց երբ գրագետ և բանիմաց մարդիկ են լուռ հետևում Նիկոլի հակապետական հանցագործություններին՝ դա արդեն ողբալի ու աններելի է...
Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ անկախ պետականութուն ունենալու գինն ու նշանակությունը...»։