«Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա» մրցանակներ՝ պետական մարմիններին․ Էդգար Առաքելյան (տեսանյութ)
PoliticalԱԺ-ում «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հարցի հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել»։
Այնուհետև Առաքելյանը հայտարարեց, որ պաշտոնապես դիմում է ԱԺ նախագահությանն ու աշխատակազմի ղեկավարին, որ նախ՝ հաշվառում իրականացնեն, թե որ գերատեսչությունն ինչ ժամկետներում է պատասխանում հարցմանը և ԱԺ-ում շնորհել «Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա» մրցանակները՝ այն գերատեսչություններին, որոնք ամենաարագն են պատասխանել և կամ՝ ամենից դանդաղ:
Մանրամասները՝ տեսանյութում։