Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 

Երբ «դանակը ոսկորին հասնի», «ախ» ասելն արդեն ուշ կլինի. Մարինա Խաչատրյան

Հասարակություն

Մեզ հաճախ մեղադրում են, որ բացահայտելով «Գարդասիլ-4» պատվաստանյութի իրական «դեմքը», մենք չենք ցանկանում կանխել տարեկան 120 կնոջ մահ։

Ստացվում է, որ ուզում են «սևացնել» ու մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, ովքեր բացահայտում են ապօրինությունները և չեն ենթարկվում «հիպնոզի»։

Նախ, եթե ՀՀ ԱՆ համապատասխան աշխատակիցները 15 տարի շարունակ չյուրացներին պետական միջոցները և իրականացներին արգանդի պարանոցի քաղցկեղի պատշաճ սքրինինգ, ապա այսօր մեր երկրում այդ քաղցկեղից մահվան ոչ մի դեպք չէր արձանագրվի։ 

Բայց ցանկանում եմ համապետական պանիկա հրահրող սորոսական թիմին հակադարձել միջազգային տեղեկատվությամբ և ՀՀ ԱՆ կողմից տրամադրած փաստաթղթերով։ Նյութի վերջում բոլորս մեզ հարց կտանք. ո՞վ է աչք փակում հազարավոր մարդկանց կյանքի և ճակատագրերի խեղաթյուրման վրա։

Եվ այսպես …

Բոլորս հիշում ենք, որ 2019 թ-ի փետրվարի 1-ին Երևանի երկու հիվանդանոցներում ներդրվեց իշեմիկ կաթվածի բուժման ազգային ծրագիր։

Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական պատասխանի` վերջին տարիների ընթացքում կաթվածների թիվը Հայաստանում գնալով ավելացել է, 2016-ին հասնելով 6.300-ի։

 

Ներկայացված փաստաթղթում տվյալները նշվում են երկու տարի պարբերականությամբ։ Հետաքրքրական է, որ նշված չէ 2018 թվականի ցուցանիշը, ինչը հետիշխանափոխական առողջապահության նախարարության պարտականությունն ու բացթողումն է։

Փաստաթղթում նշվում է, որ իշեմիկ կաթվածը կազմում է ընդհանուրի 70-85%-ը։

Պարզունակ միջինացված հաշվարկը ցույց է տալիս, որ 2016 թվականին Հայաստանում ունեցել ենք իշեմիկ կաթվածի շուրջ 5.000 դեպք։

Ըստ գրականության տվյալների իշեմիկ կաթվածից մահացությունը կազմում է տարեկան 12-20%:

Հետևաբար, ՀՀ-ում իշեմիկ կաթվածից 2016 թվականին ունեցել ենք շուրջ 1.000 մահվան դեպք։

Համաձայն ՀՀ ԱՆ ակնկալիքների, Հայաստանում տարեկան գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժում կստանա մոտ 250 պացիենտ, իսկ ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ 400 մլնդրամ (շուրջ 830.000 ԱՄՆ դոլար):

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման մամլո հաղորդագրության, մինչ օրս պետական ծրագրով բուժում ստացել է 100-ից ավել քաղաքացի։ Ցավոք ունեցել ենք նաև մահվան դեպքեր, որոնք հնարավոր են այս հիվանդության ժամանակ։

Մասնագիտական տեսանկյունից հավելեմ, որ իշեմիկ կաթվածի սուր փուլում բուժանձնակազմն ունենում է հիվանդության սկզբից առավելագույնը 4,5 ժամ ժամանակ` ներերակային Ալտեպլազա (զարկերակը խցանած թրոմբը քայքայող դեղամիջոց է) ներարկելու և արդյունք ստանալու համար, և 24 ժամ` ներանոթային թրոմբէկտոմիայի համար (հատուկ գործիքով խցանված զարկերակի միջից թրոմբը հեռացվում է)։

Իրականում ՀՀ մարզերից իշեմիկ կաթվածով հիվանդների տեղափոխումը, հետազոտումը և Ալտեպլազայի ներարկման կազմակերպումը նախարարության ծրագրում ընդգրկված երկու հիվանդանոցներ 4,5 ժամում անհնարին է։

Հետևաբար, անհրաժեշտ էր թրոմբոլիտիկ բուժումը (Ալտեպլազա) կազմակերպել նաև Հայաստանի մարզերում և Երևանի այլ բժշկական հաստատություններում, իսկ թրոմբի հեռացման վիրահատության համար հիվանդին հանգիստ տեղափոխել ՀՀ ԱՆ կողմից ընտրված երկու բժշկական հաստատություններ` դրա համար ունենալով հավելյան 17 ժամ։

ՍՈՒՏ է այն պնդումը, իբր ՀՀ ոչ մի հիվանդանոցում Ալտեպլազայի ներարկման համար պայմաններ և մասնագետներ չկան։ Մինչ ծրագրի ներդրումը այդ ներարկումը կատարվել է մի շարք հիվանդանոցներում` գրանցելով դրական արդյունք։

Սակայն, առողջապահության նախարարությունը, «անհասկանալի» դրդապատճառնելով ընտրել է տրամաբանությունից զուրկ մոտեցում, որի համաձայն մենաշնորհը տրվել է միայն երկու հիվանդանոցի` հաշվի չառնելով մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելու մեծ վտանգը։

Ստացվում է, որ 5.000 մարդուց միայն 250-ին է հնարավորություն տրվում պետության հովանավորությամբ ստանալ անհրաժեշտ և պատշաճ բուժում։

Պարոնա՛յք գարդասիլասերներ, թմբկահարում եք տարեկան 120 մահվան դեպքերի թիվը։ Հակընդդեմ հարց եմ ձեզ տալիս։ Ձեր համար տարեկան 4.750 քաղաքացին մարդ չեն, ինչու՞ նրանց նույնպես հնարավորություն չի տրվում իշեմիկ կաթվածի սուր փուլում ստանալ անհրաժեշտ և պատշաճ բուժում։

Չմոռանանք ուշադրություն դարձնել նաև ՀՀ ԱՆ պատասխանում նշված մահճակալների թվի վրա, ըստ որի արդեն նշված երկու հիվանդանոցում առկա է 6-ական նեյրոռեանիմացիոն մահճակալ։

Միանգամից երևում է, որ այս ծրագրի մշակման հետ կապ չունեցող և իր կյանքում բժշկական պրակտիկ գործունեություն չծավալած անձը հեռու է ազգային ծրագիր իրականացնելու մտքից և առաջնորդվում է բիզնես շահով։

Այս խնդիրը վերաբերվում է յուրաքանչյուրիս, քանզի ամեն ոք, նաև մենք ու մեր հարազատները կարող ենք «ստանալ» իշեմիկ կաթված և չհասցնել տեղափոխվել Թորոսյանի կողմից ընտրված երկու բժշկական հաստատություններից որևէ մեկը։

Իսկ երբ «դանակը ոսկորին հասնի», «Ախ» ասելն արդեն ուշ կլինի։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Ամենադիտված