Շուտով կկայանա Դուբայի արքայազնի հարսանիքը
ԲլոգոսֆերաՀունիսի 6-ին Դուբայում, իսկ ավելի կոնկրետ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնում, տեղի է ունենալու «դարի հարսանիքը»: Միաժամանակ ամուսնանալու են Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի 3 որդիները:
Ի դեպ, նրանցից մեկը՝ Համդանը, ով նաև Դուբայի գահաժառանգ արքայազնն է, դասվում էր աշխարհի ամենացանկալի փեսացուների շարքում:
Շքեղագույն արարողության օրը պատահական չէ ընտրված՝ մուսուլմանների կարևորագույն տոներից մեկի՝ «Իդ ալ-Ֆիտրի» օրն է, որն ազդարարում է սուրբ ամսվա՝ «Ռամադանի» ավարտը:
Հազարավոր հյուրեր նախատեսող հարսանեկան տոնակատարությունը սկսվելու է ժամը 16:00-ից, բայց հայտնի չէ, թե քանի օր է այն տևելու. մուսուլմանների շրջանում ընդունված ավանդույթ է:
Աղբյուրը՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ։