00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կրակոցներ Շենգավիթում. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էՆոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներՀոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Վարչապետի մոտ եկած տարեց կնոջը ոստիկանը քաշքշելով հեռացրեց (տեսանյութ) Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ ԻտալիայիցՆունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ)«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է

Շնորհակալ ենք Էռնեկյան ընտանիքին, պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ ազգային հերոս է. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:

Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը: «Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է: Կառավարության ղեկավարը հավելել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գինեգործությունը բուռն զարգացում է ապրում և այդ բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է: «Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումը և «Կարաս» գինու թողարկումը ու, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ: Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը և Էռնեկյան ընտանիքին: Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և համոզված ենք, որ կշարունակի ունենալ:

Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարության և Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ և այդ գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որպեսզի կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ցավոք մեր երկիրն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի:

«Ասացի, որ այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ և մենք նայում ենք ապագային, ձևավորում ենք ապագայի օրակարգը, որում կուզենայի ընդգծել մի քանի կարևոր առանձնահատկություն: Շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, ինչն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք իհարկե ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ:

Հաջորդ խնդիրը, որ ես կուզենայի ընդգծել այս ներկայացուցչական հավաքում՝ հետևյալն է. ցավոք Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կորպորասիոն Ամերիկա ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը: Ըստ էության, սրանք են այն հիմնական, առանցքային, ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,- նշել է վարչապետ:

Գործադիրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում կատարված և կատարվելիք ներդրումները: «Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետև շատ լավ նորություն է, որ օդանավակայանն ըստ էության հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Սա չափազանց լավ նորություն է: Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարևոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն և դեռ կշարունակի բերել: Սա իհարկե շատ ավելի կարևոր է, որովհետև փոխում է երկրի մթնոլորտը, իմիջը և շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական հարթության վրա փոխվի մեր երկրի իմիջը, պատկերը, այլև տնտեսական հարթության: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ և բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը կշարունակվի և մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները կկիսվեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով, նվաճումներով, կքննարկեն ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, կներկայացնեն վերջիններիս լուծման մոտեցումները, կխոսեն ապագա զարգացումների, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ:

* * *

2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը: Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում: Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր:
 
«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով և աշխարհում տասներորդն է՝ ուղևորների սպասարկման առումով:
 
2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղևորի, որոնց մոտ 32.8 տոկոսը եղել են միջազգային փոխադրման ուղևորներ, մոտ 55.3 տոկոսը՝ ներքին չվերթերի, 11.9 տոկոսը՝ տարանցիկ չվերթերի ուղևորներ:
Լրահոս
25 Օգոս
26-ամյա երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից Կինը 8-ամյա երեխային շղթայով կապել է բազմոցին «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի խախտումովՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԿրակոցներ Շենգավիթում. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԱյգում օրգիա իրականացնելու համար ձերբակալել են վեց թոշակառուի «Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում»․ Փաշինյանը գրառում է արել Թրամփը հաստատել է, որ «G7»-ի գագաթաժողովում Ռուսաստանի վերադարձի հարցը քննարկվել է Բոլոր հրդեհների մեջ ես տեսնում եմ 90% -ից ավել մարդկային ֆակտորը. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ) Նոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներՀոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Վարչապետի մոտ եկած տարեց կնոջը ոստիկանը քաշքշելով հեռացրեց (տեսանյութ) Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ ԻտալիայիցՆունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ)«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Գյումրու օր» միջոցառմանը (տեսանյութ)Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա ԱԻՆ-ը 1 օրում 49 ահազանգ է ստացել հրդեհների բռնկման վերաբերյալ Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա ԽաչատրյանԱյսօր լեգենդար հրամանատար մեղրեցի Ղևոնդ Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյարն է (տեսանյութ) 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Գյումրիի տոնի կապակցությամբՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Ես և ինձ նման գյումրեցի շատ երգիչներ հանկարծ իմանում ենք, որ մենք հրավիրված չենք մեր քաղաքի՝ Գյումրիի տոնինՏոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին Աստղագուշակ՝ օգոստոսի 25-ի համարՕրվա խորհուրդը Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում «Ռուս Քարդաշյանը»` թափանցիկ զգեստով (լուսանկար, տեսանյութ) Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Կիսամերկ Էմիլի Ռատակովսկու անկողնային լուսանկարը Չեմ բացառում մարդկային գործոնը. Ֆելիքս Ցոլակյանը եկել է «Մալաթիա մոլ» Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ)Ինչպես են հեռացրել A-321 ինքնաթիռը եգիպտացորենի դաշտից (տեսանյութ)Ոսկեվանի 50-ամյա բնակիչը հանդամասից գողացել է ցինկապատ խողովակներՄեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում այսօրվա ելույթիս մեջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ավտովթար` Սեբաստիա փողոցում. կա 1 զոհ «Ռեալ»-«Վալյադոլիդ»` 1:1 (տեսանյութ)Երևանյան լճի հարակից տարածքը մաքրվում է շինարարական աղբից (տեսանյութ) Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների. Էդուարդ Շարմազանով
Ամենադիտված
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդինՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկըՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են (տեսանյութ). Հրապարակ ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՈրտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)Ջենիֆեր Լոպեսի հագուստը բացվել է Մոսկվայում համերգի ժամանակ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) 28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)