Զինծառայողը 4 ամիս «նիսյայով» է գնումներ կատարել, քանի որ ԴԱՀԿ-ն արգելափակել էր նրա հաշիվը․ Բագրատյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Նախագծով առաջարկվում է սահմանափակել ԴԱՀԿ հնարավորությունները պայմանագրային զինծառայողների հաշիվների վրա կալանք դնելու հարցում։ Դրանով ընդունվում է, որ ԴԱՀԿ-ն կալանք կարող է դնել զինծառայողների հաշիվներում եղած դրամական միջոցների միայն մի մասի՝ 30 տոկոսի վրա։
Այս նախագիծը ներկայացնելիս ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մշակման համար հիմք է ծառայել մի դեպք, որին ականատես են եղել Խնձորուտ գյուղում. «Զինծառայողը 4 ամիս «նիսյայով» է գնումներ կատարել խանութից, քանի որ ԴԱՀԿ-ն ամբողջությամբ արգելափակել էր նրա հաշիվը։ Եվ զինծառայողը չէր կարողանում հոգալ իր կենցաղային կարիքները»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։