Մի խումբ քաղաքացիներ դատավորներին և Վազգեն Մանուկյանին 14 օր ժամանակ տվեցին
PoliticalՀանուն անկախ դատական համակարգի՝ Ազատության հրապարակում այսօր` հունիսի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հրավիրած հանրահավաքին եկել էին մոտ երկու տասնյակ քաղաքացիներ։
Ջիվան Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ Քոչարյանին պաշտպանող կոռումպացված դատավորներին ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին տալիս են 14 օր ժամանակ՝ հրաժարականների համար: Պահանջը չկատարելու դեպքում պատրաստվում են պարալիզացնել դատարանները՝ մինչև հասնեն արդարության և Քոչարյանը կալանավորվի: Ըստ նրա՝ այս 2 շաբաթվա ընթացքում կոռումպացված դատավորների գոնե 50 տոկոսը պետք է հրաժարական տա: