Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Լոռեցյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ։