Ադրբեջանի Պաշտպանության նախարարը «փախել» է Դավիթ Տոնոյանից (լուսանկար)
ՔաղաքականԱնապայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների նիստը, որը ընթացքում համաձայնեցվել է համագործակցության պլանը՝ մինչև 2025 թվականի համար:
Երբ նախարարները կանգնել են լուսանկարվելու համար, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հնարավորինս հեռու է կանգնել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից:
Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, հայ և ադրբեջանցի նախարարների ճանապարհները խաչվել են ԼՂ հակամարտության մասին մտքերի բանավոր փոխանակման ժամանակ: Տոնոյանը հայտարարել է, որ նոր պատերազմը նոր տարածքներ է արժենալու Ադրբեջանին: Ադրբեջանցի պաշտոնյան իր հերթին հայտարարել է, որ նոր պատերազմի դեպքում ինքը «Տոնոյանին կդիմավորի Երևանում»: