«Ժամանակ». Դավիթ Շահնազարյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանն այցելել է Բաղրամյան 26 եւ հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել եւ դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի: Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության կամ Արցախի խնդրի կարգավորման կամ էլի ինչ հացերի շրջանակ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում