Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի. Տիգրան Խաչատրյան
ՔաղաքականԱյն համայնքները, որտեղ արձանագրվել է, որ կարկուտ է տեղի ունեցել, համայնքային հանձնաժողովներ կան, որոնք աշխատանքներ են տանում և գնահատում են վնասի չափը, այնուհետև այն փոխանցվում է նախարարությանը որոշում կայացնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական ներդրումների և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Մենք որպեսզի կարողանանք ասել, թե որ դեպքում ինչքան չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում, վնասն ինչ չափով է եղել։ Եթե հիշում եք՝ նախորդ տարի փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը»,-ասաց Խաչատրյանը։