Նիդերլանդների խորհրդարանը դատապարտել է Էրդողանի կողմից արված անհեթեթ հայտարարությունը
ՔաղաքականԱյսօր Նիդերլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որով պատգամավորները դատապարտում են Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված անհեթեթ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Այսօր Նիդերլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որով պատգամավորները դատապարտում են Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված անհեթեթ հայտարարությունը։ Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում խիստ հակակրանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի հանդեպ։ Հուսով եմ, որ մեր հոլանդացի գործընկերների կողմից ներկայացված բանաձևը հաջորդ շաբաթ կընդունվի խորհրդարանում՝ հերթական սթափության կոչը դանռալով ժխտողականության քարոզին, ատելության խոսքին և պատմության աղավաղմանը: Խորին շնորհակալություն եմ հայտնում նիդերլանդացի գործընկերներիս և դեսպան Տիգրան Բալայանին»: