Պետերբուրգում տիկնիկներով հասարակաց տուն է բացվել (լուսանկարներ)
ԱյլՊետերբուրգում տիկնիկներով հասարակաց տուն է բացվել հունիսի 5-ին: Անսովոր հաստատությունում կենդանի սեքս-աշխատողներ չեն լինի, այլ նրանց փոխարեն կաշխատեն տիկնիկները: Ներկա պահին ընտրությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 10 տիկնիկ, որոնցից մեկը տղամարդ է:
Սեփականատերերը վստահեցնում են, որ փորձել են բավարարել ցանկացածին: Այստեղ նույնիսկ փերի-տիկնիկ է առաջարկվում: Հասարակաց տուն այցելությունը կարժենա մոտ չորս հազար ռուսական ռուբլի:
«Նոր հյուրանոցը գտնվում է մշակութային մայրաքաղաքի կենտրոնում` Կենտրոնական շրջանում, Մոսկվայի երկաթուղային կայարանի հարևանությամբ, Աննա Ախմատովայի թանգարանից և Ֆաբերժեի տուն-թանգարանից ոչ հեռու»,- ասվում է Dolls Hotel-ի մամլո ծառայության հաղորդագրությունում: