Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 6 շաբաթից
ՍպորտԲրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 6 շաբաթից: Այս մասին գրում է Goal.com-ը: Բրազիլիա-Քաթար ընկերական խաղում ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով բրազիլացին չի խաղա 1,5 ամիս:
Այդ ընթացքում հարձակվողը չի օգնի Բրազիլիայի հավաքականին Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Այս վնասվածքը 2014 թվականից ի վեր Նեյմարի համար 19-րդն է: