60% ստվերի կրճատում ենք արձանագրել. ՊԵԿ նախագահ
ՔաղաքականՊետությունը դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարում է չնչին ծախս, սակայն արդյունքն արդարացնում է ծախսը: Այս առումով պետությունը վերանայում չի կատարի: ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցի:
Պատգամավորը նկատեց, որ տարվա կտրվածքով դրոշմապիտակների համար 3 մլրդ դրամի ծախս է արվում, կազմակերպությունները ևս կատարում են ծախսեր։ Սողոմոնյանը հետաքրքրվեց դրա նպատակահարմարությամբ:
«Հաշվի առնելով նաև այն, որ գործատուների վրա էլ լրացուցիչ բեռ է ավելանում, հնարավո՞ր է՝ վերանայեք»,- հարցրեց Սողոմոնյանը։
«Երբ ներդրվեց դրոշմապիտակավորման ինստիտուտը, մենք առանձին ոլորտներում արձանագրեցինք ստվերի կրճատում` մինչև 60 տոկոս, հետևաբար, այն չնչի ծախսը, որը մենք պետական բյուջեից կատարում ենք դրոշմապիտակների ձեռք բերման ուղղությամբ, միանշանակ արդարացնում է իրեն: Դրոշմապիտակների հետ կապված վերանայում չի լինելու»,-նշեց Անանյանը։
Նրա խոսքով` ուժեղացվելու է վերահսկողական գործիքակազմը: