Քաղաքացուն ծեծել են ոչ մի բանի համար. ցավում եմ, որ վարչապետի հորդոր ոստիկանությունն էսպես է ընկալել․ Գորգիսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 7-ին մեկնարկած Աժ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում անդրադարձավ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի մերձավորի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Երեկ գիշերը քաղաքացին, փակելով իր վարձակալած տարածքի դռները և պատրաստվելիս է եղել տուն գնալ, նրան մոտեցել են երկու հարբած սևազգեստ մարդիկ, ներկայացել են որպես ոստիկան ու կասկածելով, որ մարդը թալանում է այդ տարածքը, սկսել են հրել նրան և փորձել մտցնել մեքենան։ Քաղաքացին պահանջել է նրանց փաստաթղթերը և, իրոք, պարզվել է, որ ոստիկաններ են։ Ոստիկանները շարունակել են ծեծել մարդուն։ Այնուհետև արդեն բաժանմունքում մեկ այլ ոստիկան ճանաչել է քաղաքացուն և աել, որ այդ տարածքը այդ մարդուն է պաատկանում։ Քաղաքացուն ծեծել են ոչ մի բանի համար։ Սա չպետք է անպատիժ մնա։ Ցավում եմ, որ վարչապետի հորդորը սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու, ոստիկանությունն էսպես է ընկալել»։
Մանրամասները՝ տեսանյութում։